Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը ցանկանում է, որ որդին կարիերան շարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Daily Mirror-ի փոխանցմամբ՝ Դոլորես Ավեյրոյին անհանգստացնում է այն միտքը, որ Ռոնալդուն կարող է բնակվել Փարիզում՝ ֆրանսիական ահաբեկչությունից հետո այնտեղ տիրող մթնոլորտի պատճառով։ Մայրը կարծում է, որ որդին ու 5-ամյա թոռն ավելի անվտանգ կլինեն Մանչեսթերում։

Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է Ռոնալդուին վճարել շաբաթական 355 հազար եվրո աշխատավարձ։