Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ է գտել Whoscored.com-ի հրապարակած՝ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության և Եվրոպա լիգայի՝ նախորդ ամսվա խորհրդանշական հավաքականներում:

Եվրոպա լիգայում հայազգի ֆուտբոլիստի խաղի միջին գնահատականը 8.7 միավոր է, իսկ Բունդեսլիգայում՝ 8.1: