Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Էյբարի» դեմ կայացած խաղում Մադրիդի «Ռեալի» 23-ամյա պաշտպանը փոխարինվեց 85-րդ րոպեին:

Թիմի աջ պաշտպանը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել: Վերեկանգնման համար ֆուտբոլիստին շուրջ մեկ ամիս է պետք:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հաղթեց 0:2 հաշվով: