Նոյեմբերի 5-ին Բենզեման Վերսալի դատարանում ցուցմունք է տվել, որտեղ քննվել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենայի շանտաժի գործը:

Դատաքննության սղագրությունը հայտնվել է Le Monde-ի տրամադրության տակ. 

«Ես կարծում եմ՝ այստեղ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Սկզբում ես պարզապես ցանկանում էի տեղեկացնել Վալբուենային և օգնել նրան: Ուզում է ասել, որ ես մի ժամանակ արդեն հայտնվել եմ նման իրավիճակում և նրա կարծիքն իմանալ:

Տեսանյութի գոյության մասին իմացել եմ Ֆրանսիա - Հայաստան խաղից ոչ շատ առաջ: Ես Մադրիդում ճաշում էի Կարիմ Զենատիի հետ, երբ մեզ մոտեցավ մի մարդ, ինձ տվեց Louis Vuitton-ի արտադրության մի պայուսակ և պատմեց Մաթյո Վալբուենայի տեսանյութի մասին: Այդ մարդուն ես չեմ ճանաչում և այլևս նրա հետ կապ չեմ ունեցել: Բայց նա գիտի Զենատիին:

Հետո հավաքականում ես ամեն ինչ պատմեցի Մաթյոյին: Ասացի, որ կարող եմ օգնել, քանի որ անցել եմ դրա միջով: Նաև ասացի, որ դա իմ խնդիրը չէ, և նա կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում: Բայց ասացի, որ ճանաչում եմ մեկին, ով կարող է օգնել: Այդ մարդը Կարիմ Զենատին է:

Ես չեմ ցանկացել նրան շանտաժի ենթարկել: Ինձ փող պետք չէ, ես այնքան շատ ունեմ, որ չգիտեմ՝ որտեղ ծախսել: Զենատիին նույնպես փող պետք չէ: Ես նրան տալիս եմ այնքան, ինչքան պետք է, նա իմ ընկերությունում է աշխատում», – դատարանում ասել է Բենզեման:

Հիշեցնենք, որ Բենզեմային սպառնում է 5 տարվա ազատազրկում, եթե նրա մեղքն ապացուցվի: