Whoscored.com-ը և Kicker-ը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Ավելի վաղ հայազգի ֆուտբոլիստը Goal.com-ի և Whoscored.com-ի կողմից ճնաչվել էր «Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

վերոնշյալ խաղում 26-ամյա ֆուտբոլիստը հանդես էր եկել 90 րոպե և կատարել «Բորուսիայի» խփած 2 գոլերի փոխանցումները:

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը դարձել է 9 գոլային փոխանցման և 5 գոլի հեղինակ: