Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում  հունական «ՊԱՕԿ»-ի դեմ խաղում:

Հայազգի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին՝ փոխարինելով Մարկո Ռոյսին:

Մխիթարյանը 4 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, որոնցից 2-ը՝ դիպուկ, նրա 47 փոխանցումներից թիմակիցներին հասել է 83 տոկոսը, մեկական անգամ հաղթել է օդային պայքարում, շրջանցել մրցակցին, խլել է գնդակը, կասեցրել մրցակցի գրոհը և երկու անգամ խախտել կանոնները:

28-ամյա ֆուտբոլիստը ստացել է 7.18 գնահատականը, ավագույնը Մատս Հումելսն է՝ 7.40:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Տուխելի գլխավորած թիմը պարտվեց նվազագույն հաշվով: