Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Վիլյառեալ» - «Ռեալ» հանդիպմանը տանտերերի կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բեյնը 17 րոպե հանդես է եկել լուրջ վնասվածքով:

Marca-ի փոխանցմամբ՝ երկրորդ խաղակեսի միջնամասում 21-ամյա ֆուտբոլիստն ուսի վնասվածք է ստացել, ինչից հետո թիմի բժիշկները պահանջել են փոխարինել նրան, սակայն «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինյոն չի ցանկացել փոխարինել ֆուտբոլիստին:

Ֆուտբոլիստը փոխարինվել է միայն 84-րդ րոպեին, երբ այլևս ի վիճակի չի եղել՝ շարունակելու խաղը: 

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Վիլյառեալը» նվազագույն հաշվով հաղթել էր «Արքայական ակումբին»: