Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2016-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող 35 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել Ռիո Դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ
2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ
3. Սիմոն Մարտիրոսյան՝ ծանրամարտ
4. Գոռ Մինասյան՝ ծանրամարտ
5. Նազիկ Ավդալյան՝ ծանրամարտ
6. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն
7. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ
8. Հռիփսիմե Խուրշուդյան՝ ծանրամարտ
9. Վարշամ Բորանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ
10. Արթուր Դավթյան՝ սպորտային մարմնամարզություն