Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է վաճառել թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, հաղորդում է Diario Gol-ը: Պերեսը Բենզեմայի տրանսֆերն առաջարկել է Լոնդոնի «Արսենալին» եւ «Չելսիին»: 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն:

Բենզեման ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 8 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո: Ֆրանսիացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Նշվում է, որ Պերեսը մտադիր է 2018 թվականին վաճառել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը փետրվարի 5-ին կդառնա 32 տարեկան: