Երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մարտ կանցկացնի Ռոբին Կրասնիչի հետ:

Ինչպես տեղեկացնում է BoxingScene-ը, մարտը տեղի կունենա Գերմանիայում, ապրիլի 22-ին:

Վերջին անգամ հայ բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել անցյալ տարվա հուլիսին և հաղթանակ տոնել: