«Բարսելոնայի» ղեկավարությունն ակումբի լեգենդար կիսապաշտպան Չավի Հերնանդեսին առաջարկել է գլխավորել երկրորդ թիմը, սակայն 37-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է, հաղորդում է Cadena Ser-ը:

Չավին հայտնել է, որ այժմ իրեն հարմարավետ է զգում քաթարյան «Ալ Սադում» եւ մտադիր չէ կատարել փոփոխություններ: Բացի այդ, իսպանացին դեռ չունի մարզչական արտոնագիր, որը նա կարող է ստանալ ամռանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ աշխարհի 2022թ. առաջնության ժամանակ Չավին կարող է գլխավորել Քաթարի հավաքականը: ԱԱ-2022-ն անցկացվելու է հենց Քաթարում: Կիսապաշտպանը նաեւ երազում է գլխավորել «Բարսելոնան», որի գլխավոր թիմում հանդես է եկել 1998-2015-ը: