«Մանչեսթեր Յունայթեդը» ապրիլի լավագույն գոլ է ճանաչել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դարպասը Անգլիայի առաջնության 32-րդ տուրում:

Հայ ֆուտբոլիստի այդ գոլն ամենաարագն է Անգլիայի ընթացիկ առաջնության երկրորդ խաղակեսերի համար:

Այդ խաղում Հայաստանի հավաքականի ավագն աչքի էր ընկել ընդմիջումից 45 վայրկյան հետո: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի գոլերը լավագույնն էին ճանաչվել նաեւ դեկտեմբերին, հունվարին եւ փետրվարին: