Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթել է հոլանդական «Այաքսին» և նվաճել Եվրոպա լիգայի Գավաթը:

Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին կրկնապատկել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ շրջադարձ հիանալի հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:

Գոլից առաջ մանկունիացիների կիսապաշտպան Անդեր Էրերան մրցակցի կիսադաշտում Մխիթարյանին հորդորել է գնալ մրցակցի տուգանային հրապարակ, իսկ ինքն ապահովության համար վերադարձել է խաղադաշտի կենտրոն.

«Անկեղծ ես այդտեղ առհասարկ չպետք է լինեի, բայց քանի որ արդեն դեղին քարտ ունեի, Էրերան ասաց, որ ավելի լավ կլինի, եթե ես խաղամ դարպասապահի դիմաց: Տեսա գնդակը, բարձրացրի ոտքս և գոլ խփեցի»,- ավելի ուշ իր գոլը մեկնաբանել է Մխիթարյանը: