Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Մոնտենեգրո կմեկնեն հունիսի 9-ի առավոտյան:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Թիմը կհանգրվանի Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում:

Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30) «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Նույն օրը՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին) «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:

Հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան: