Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծննդյան օրը նշել է Ռայոլայի և Պոգբայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մխիթարյանը լուսանկար է տեղադրել սոցցանցերում: Մխիթարյանը ծննդյան օրվա երեկոն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Պոլ Պոգբայի և իր գործակալ Մինո Ռայոլայի հետ: Լուսանկարի տակ Մխիթարյանը գրել է. «Ինչ եմ ստանալու իմ ծննդյան օրվա առթիվ»: