Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնց փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1968 թ. ծնված Ռ. Թ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների, դին եղել է ամբողջովին քայքայված վիճակում, իսկ աջ թևն էլ ուսի հատվածից կտրված է եղել: Տարածվել է տհաճ հոտ:

Լուսանկարները՝ shamshyan. com-ի