Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 11-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն օձը բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: