Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց «Բիդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Արմեն Մալխասյանին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 20.25-ին գիտակցության չգալով՝ մահացել է:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Դեպքի առընչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին Քնչական կոմիտեից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների, հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: