Նոյեմբերի 4-ին, ժամը 21.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին, ով տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: 

Ըստ նախնական տվյալների մահացածը իր շրջապատում հարգված կին էր, սիրված և ճանաչված էր որպես աշուղ Երազ: Նա փողոցը հատելիս է եղել թույլատրելի հատվածով: Վրաերթից հետո վարորդը կնոջը թողնելով անօգնական դիմել փախուստի: