Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1980 թ. ծնված Մեխակ Մ.-ն, ով Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 109 շենքին հարակից ավտոտնակից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն: