Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնվ. 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Ս. Ս.-ն (ծնվ. 1953թ). տեղափոխվել է Ս.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուչից տեղեկատվություն