Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվում է տուն, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ թիվ 35 տան բնակիչ` 1953 թ. ծնված Ս. Գ.-ը (նախկինում ունեցել է առողջական խնդիր՝ սրտային անբավարարություն), հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբի 1-ին փողոցի թիվ 37 տանը հարակից ոսկու արհեստանոցում (պատկանում է Հ. Ս.-ին):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.04-ին, մարվել` 07.24-ին: Այրվել է արհեստանոցը՝ գույքով (45քմ):