«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: