Հունվարի 11-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 15 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ` Է. Ա.-ն չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերվել է 1928թ. ծնված Է. Ա-ի դին: