Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում ինքնասպանություն է գործել 27-ամյա Գ. Պ-ն: Ամենայն հավանականությամբ՝ երիտասարդ կինն այդ քայլին է գնացել, քանի որ ամուսինը նրան տնից հեռացրել էր ու խլել փոքրիկ երեխաներին:

Ըստ գյուղապետի տեղեկությունների՝ կինն Սպիտակ քաղաքում է ամուսնացած եղել: Մոտ մեկ ամիս առաջ ընտանեկան խնդիրների պատճառով ամուսինը նրան բերել է Մեծ Սեպասար՝ մոր մոտ, իսկ երկու երեխաներին խլել է:

Թեև մայրն ուշադիր է եղել դստեր հանդեպ, բայց դժբախտությունից խուսափել չի հաջողվել. մի քանի րոպեով դստերը մենակ թողնելուց հետո նրան սենյակում կախված է գտել: