««Պահպանողական» մանկասպանը... Կանանց ու երեխաների դեմ բռնության չափերն ու ձևերը մտահոգիչ են դառնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը՝ կցելով 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված երիտասարդի լուսանկարը:

Նշենք, որ ըստ Գ. Շամշյանի, վերջինը Գյումրի քաղաքում հաշվառված 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, որը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Ռ. Սուքիասյանի ֆեյսբուքյան էջը լի է տարաբնույթ գրառումներով՝ հայտարարություններ բնակարանների վարձակալման, ակումբներում աշխատողներ փնտրելու, տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների հետ համագործակցության, PR աշխատանքի և այլ թեմաներով: