Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս մարտի 3-
ից մարտի 24-ը ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի երկու ամսվա
բաժանորդագրություն և օգտվել ընկերության հեծանիվներից` 18 000 դրամի փոխարեն 9 000 ՀՀ դրամով:
Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն:

Նրանք հնարավորություն ունեն մարտի 3-ից 24-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով բացել «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից: Բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://bit.ly/2VCDkud    

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ»
ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների
ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ,
պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am  կայք կամ
զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: