Չինաստանի Շենչժեն քաղաքում իշխանություններն արգելել են շների և կատուների միսը, հայտնում է BBC News-ը:
Նշվում է, որ այս արգելքը մայրցամաքային Չինաստանի տարածքում ընդունվել է առաջին անգամ, որը կսկսի գործել մայիսի 1-ից: Այս քայլը կորոնավիրուսի համաճարակի բռնկման դեմ արձագանքման ծրագրի շարունակությունն է, որից հետո երկրի իշխանություններն արգելում են վայրի կենդանիների մսի առևտուրն ու սպառումը: Շենչժեն քաղաքում այս արգելքը տարածվում է նաև շների և կատուների վրա: Նշվում է, որ չինացիների մեծամասնությունը երբեք չի կերել և չի ծրագրում ուտել այս կենդանիների միսը: