Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռի արխիվում պահվող բացառիկ այս լուսանկարն այսօր առաջին անգամ է հրապարակվում:

25 օգոստոսի, 1915թ., Մայր Աթոռ.

Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև՝ շրջապատված որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով:

Տրամադրվել է Մայր Աթոռի արխիվի կողմից»: