Մոսկվայում անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդ ևս 73 մարդ է մահացել: Այս մասին օպերատիվ շտաբը հաղորդել է իր Telegram-ալիքում:


Բոլոր հիվանդների մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ, և բոլորի թեստի արդյունքները դրական են եղել: Այսպիսով, Մոսկվայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 2183-ի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 24 ժամում կորոնավիրուսից բուժված Մոսկվայի բնակիչների ռեկորդային թիվ է գրանցվել՝ 8033: Քաղաքում, մայիսի 26-ի դրությամբ, ապաքինվածների թիվը հասել է 61.6 հազարի: