«ԱԱԾ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ առավոտից գործողություններ են կատարում պարոն Ծառուկյանի տանը՝ 2017թ․ հետ կապված շատ ծիծաղելի գործի շրջանակներում՝ Գեղարքունիքի մարզում ԲՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։


«Սա բացառապես 2015թ․ նախորդ իշխանությունների կողմից ԲՀԿ դեմ սանձազերծված գործընթացի շարունակությունն է ընդամենը»,- ասաց նա։

Իվետա Տոնոյանն ասաց, որ այս պահին ահազանգեր ունեն մարզերի տարբեր կուսակցականների կողմից, որ նրանց տներում ևս խուզարկություններ են իրականացնում։