ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված և Աբովյան քաղաքում ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցներին:

«Հուսով եմ ճակատագրի բոլոր դառնությունները ճաշակած արցախցի մեր քույրերն ու եղբայրները մի փոքր լույս ու ջերմություն են գտել Մայր հայրենիքում։

Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճ ուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։

Համազգային համախմբվածությունն ու միասնությունը եղել և մնում են խնդիրները հաղթահարելու միակ բանալին։

Աստված պահապան հայ ազգին»,-ասել է Ծառուկյանը։