Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԱԾ-ը վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը: ԲՀԿ-ական պատգամավորներն այժմ ևս Ծառուկյանի առանձնատան մոտ են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվում է խուզարկություն, հնարավոր են ձերբակալություններ:

«Այստեղ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում, մեզ հասած տեղեկություններով 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վազգեն էր անունը, ազգանունը չեմ հիշում, մեծամասնականով առաջադրված թեկնածու, իբր այդ թեկնածուի հետ ընտրությունների ժամանակ ինչ-որ ֆինանսական խնդիրներ են եղել, գումար է տվել, ինչ է արել, խուզարկություն իրականացնողները չկարողացան անգամ հստակ բացատրել: Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում, այս պահին մեր բազմաթիվ կուսակցականների համակիրների տներում ԱԱԾ աշխատակիցներ են գտնվում, այս իշխանությունը ուղղակի չի հանդուրժում այլակարծություն, գործում է նույն մեթոդներով, նույն ձեռագրով, պատկերացնում եք աբսուրդը, ինչ են պեղել:
Կրկնվում է նույն պատմությունը, ինչ որ 2015 թվի ժամանակ, որևէ տարբերություն չկա: Եթե կարծիք արտահայտելու համար անցնում են այսպիսի ոստիկանական ռեպրեսիաների, ապա իմ կողմից արդեն իսկ տեղեկացված են բոլոր միջազգային կառույցները, դեսպանատները»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները` տեսանյութում: