Ժամը 18։44-ին փրկարարները հայտնաբերել են այսօր առավոտյան Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա Արայիկ Հ․-ի դին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Նշենք, որ, հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։