«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին արձագանքել պաշտոնական Բաքվի քայլերին եւ սաստել լրագրողների ազատ աշխատանքը խոչընդոտող բռնարարքները։ Այս մասին հայտարաություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Ադրբեջանում ճնշվում է խոսքի եւ մամուլի ազատությունը

Ադրբեջանում հակաիշխանական բողոքի ակցիաներ են, սակայն ադրբեջանական կողմը կեղծիքների է դիմում։ Ըստ Բաքվի` այդ երթն ի աջակցություն ադրբեջանցի զինվորների է։

Գրեթե անհնար էր որակյալ տեսանյութ գտնել Բաքվի բողոքի ակցիաներից, առաջատար լիատվականներնն ուղղակի լռում են։

Ադրբեջանում խոսքի ազատությունը բռնադատված է եւ բազմաթիվ դեպքերի ենք ականատես լինում, որ լրագրողներն Ադրբեջանում բռնության են ենթարկվում, դատապարտվում են ազատազրկման կամ վտարվում են երկրից։

Հուլիսի 14֊ը բացառություն չեղավ։ Բողոքի ակցիաների ժամանակ խոշտանգվել եւ բռնության են ենթարկվել այն լրագրողները, որոնք փորձում էին ուղիղ եթեր ապահովել, վնասվել է լրագրողների մասնագիտական տեխնիկան։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին արձագանքել պաշտոնական Բաքվի քայլերին եւ սաստել լրագրողների ազատ աշխատանքը խոչընդոտող բռնարարքները»։

Ադրբեջանում ճնշվում է խոսքի և մամուլի ազատությունը ———————————————————— Ադրբեջանում հակաիշխանական բողոքի ակցիաներ են,...

Posted by Media Advocate/ Մեդիա Պաշտպան on 2020 թ. հուլիսի 15, չորեքշաբթի