Այսօր՝ հուլիսի 25-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևան քաղաքից Ցամաքաբերդ տանող ճանապարհին գտնվող առկա գնացքի անցման վրա բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Ռուբեն Մարտիրոսյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան և Գոռ Մարտիրոսյանի վարած 30 վագոնով էլեկտրաքարշը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բեռնատար գնացքը Երևանից ուղևորվում էր Սոթք, իսկ նշված հատվածում բացակայում է ուղեփակոցը, ինչի պատճառով էլ հաճախակի են նմանատիպ դեպքեր տեղի ունենում, ու Հարավկովկասյան ընկերությունը, չգիտես ինչու, հետևություններ չի անում, և եթե նրանք տեղադրեն ուղեփակոցներ, և քաղաքացիները, և վարորդները կնկատեն ուղեփակոցն ու նմանատիպ դեպքեր տեղի չեն ունենա։