Այսօր վաղ առավոտից Ակնալիճ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի դիմաց։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Ակնալիճ համայնքի բնակիչ Հովհաննես Կնյազյանը։ Վերջինիս պնդմամբ՝ բողոքի ակցիայի պատճառը ոռոգման ջուրն է։

«Ամբողջ բերքը չորացել է, սենց շարունակել չի կարելի, ամբողջ հողատարածքները ամիսներով չի ջրվում։ Հիմա գյուղացիներով հավաքվել ենք, հասկանանք տեսնենք, ոնց պետք է լուծենք ջրի հարցը։ Խնդրի մասին բոլորն էլ տեղյակ են, հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»-ասաց նա։

Նրա խոսքով՝ 200-300 մարդ է հավաքվել եւ սա ամբողջ գյուղի հարցն է: