Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ազգանունը գրանցել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը երկիր արգելվում է: Տեղեկությունն այդ մասին տարածել է «Մեդուզա» հրատարակությունը:

Լուկաշենկոյից բացի, ցանկում ընդգրկվել է ևս 31 հոգի, որոնք, ոստ Լիտվայի իշխանությունների, պատասխանատու են Բելառուսում ընտրությունները կեղծելու և ցուցարարների դեմ ուժ գործադրելու համար:

Որպեսզի այս ցուցակը ստանա օրինական ուժ, այն պետք է հաստատի Լիտվայի ՆԳՆ-ն: