Բելառուսի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի օրը հրապարակավ խոստովանել է, որ ինքը «հնարավոր է, մի քիչ երկար է մնացել» նախագահի պաշտոնում։

Այս մասին Լուկաշենկոն ասել է ռուս լրագրողներին տված մեծ հարցազրույցում, գրում է «Կոմերսանտը»։

«Այո, միգուցե մի քիչ երկար մնացի, միգուցե արդեն ինձ ոչ միայն հեռուստացույցն է ցույց տալիս, այլև արդուկն ու թեյնիկը միացնելիս են ինձ տեսնում։ Այո: Բայց իրոք, միայն ես հիմա կարող եմ պաշտպանել բելառուսներին», – ասել է Լուկաշենկոն:

Միաժամանակ, Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը մտադիր չէ հեռանալ «հենց այնպես»:

«Ես հենց այնպես չեմ հեռանա։ Ես արդեն քառորդ դար է, ինչ կարգի եմ բերում Բելառուսը: Ես հենց այնպես այս ամենից չեմ հրաժարվի։ Բացի այդ, եթե ես հեռանամ, իմ աջակիցներին կսպանեն», հավելել է Լուկաշենկոն։