«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ռոբերտ Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն տխրահռչակ թմրամոլ լիսկան Հայաստանից, հայ ժողովրդից, սյունեցիներից թալանել ա, ըստ որոշ աղբյուրների, 300-400 000 000 ԱՄՆ դոլար և հանգիստ լքել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Երբ Նիկոլ Փաշինյանին այդ ժամանակ հարց ուղղեցին լրագրողները, մարդը շատ հանգիստ պատասխանեց, որ անկախ դատական և իրավապահ համակարգին ինքը չի միջամտում։ Հաշվենք քանի հոգի են հանգիստ լքել երկիրը, և հիմա արտերկրում հանգիստ մսխում են Հայաստանի հարստությունները։ Եթե լիսկան է երկրից այդքան ահռելի գումարներ գողացել, ապա գլխավոր թմրամոլի և մյուսների թալանն ինչքան կկազմի։ Վերջում անպայման ինքներդ ձեզ հարցրեք` որքանով է էսօրվա իրականությունը հեղափոխություն...»: