Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կոչով դիմել է ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԽ-ին

«Արդեն 7 օր է, ինչ Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչությունը, ուղղված Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է, անընդհատ ռմբակոծվում են Արցախի բնակավայրերն ու քաղաքները, ռմբակոծման թիրախում են նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանները, ահաբեկիչ կողմը հրետակոծում է հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները, այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ, և դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, կարևորագույն կառույցներ լինելով հանդերձ մինչ այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին: Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել:

Այլ բան մտածելն անկարելի է՝ աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից»,- սոցցանցերի իր էջերում գրել է Ալեքսանյանը: