Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` այսօր` ժամը 18.00-ին, նախատեսված էր ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որը, սակայն, հետաձգել է: Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին իր թիմակիցների հետ նիստ է անցկացնում, որից հետո նախատեսված է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատու Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, ոպեսզի պաշտոնապես պարզենք։ Իսկ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ նման տեղեկություններ չունի։

Մեզ մնում է՝ սպասել զարգացումներին։