Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի՝ մարտական հերթապահության կանգնեցնելու նախապատրաստական աշխատանքները պլանային ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը։

Ըստ «Anadolu» լրատվական գործակալության փոխանցման, նա նաեւ ասել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 համակարգերը օգտագործելու է այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի որոշ անդամներ օգտագործում են իրենց զինված ուժերում առկա Ս-300 համակարգերը։