Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենիքը, ինչպես և բնությունը՝ հավերժ են:


Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր,
Բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է:
Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից:


Մենք շարունակելու ենք ապրել Արցախում, և մենք մի օր անպայման վերադառնալու ենք, բուժելու ենք մեր վիրավոր հողի վերքերը, վերակառուցելու ենք, ապրելու և արարելու ենք մեր չքնաղ Քարվաճառում: Քարվաճառը հավերժ հայկական է:
Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես, խնդրում եմ...»: