Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինում, երբ խոսում էի ապագայի սպառնալիքների մասին, ինձ համոզում էին, թե պետք չի ապագայի մասին մտածել, պետք է ապրել ներկայով։

Այսօր, երբ խոսում եմ ներկայի սպառնալիքների մասին, նույն մարդիկ ինձ համոզում են, թե պետք է մի կողմ դնել ներկան և խոսել ապագայի հնարավորությունների մասին։

Նախկինում, երբ խոսում էի միասնականության և հանդուրժողականության անհրաժեշտության մասին, ինձ ասում էին, թե չի կարելի հանդուրժել այլախոհներին, իրենց բնորոշմամբ՝ սևերին, պետք է ներսում թշնամիներ փնտրել։


Այսօր, երբ խոսում եմ պարտվողներին և ազգին իրար դեմ հանողներին մերժելու մասին, ինձ ասում են՝ եկեք միասնական կամք դրսևորենք, հանդուրժենք միմյանց։ Արժեքներն ու սկզբունքներն այսքան արագ են փոխվում՝ կախված զբաղեցրած աթոռից»։