Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա իրավիճակից, որը հիմա ստեղծվում է՝ այն հանգամանքի հետ կապված, որ միջազգային ասպարեզում խնդիրների պակաս չկա, նաեւ մեր ԵՏՄ անդամ պետություններում: Այս մասին դեկտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում: «Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի բոլոր անդամների անունից հաջողություն եմ մաղթում այս բարդ պայքարում»,- նշել է Լուկաշենկոն: