ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Շիրակի մարզից պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը A1plus.am-ի հետ զրույցում նշել է, որ երեկվանից ողջ գիշեր իրեն դիմած ծնողները հաստատել են, որ ադրբեջանական կողմից տարածված տեսանյութում իրեն երեխաներն են։ «Ինձնից հասնում է միայն հավատալ ծնողին, որովհետև բացի իրենցից որևէ մեկը ավելի լավ չի ճանաչի իրենց երեխաներին»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ինքը խոսել է կամբատի հետ, ով խոստացել է հավելյալ տեղեկություններ տալ Լիսագոր հասնելուն պես։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե պարզաբանումների է սպասում Արցախի ՊԲ-ից, 12 ժամ անց Արցախի ՊԲ-ն հայտարարեց, թե գերեվարվածների հարցով աշխատում են ռուս խաղաղապահները: