Ինչպես հայտնի 2021 թվականի դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Հիշյալ տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը ներկայումս կալանքի տակ է եւ գտնվում է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ում: Եվ ահա գործը դատարանում է ,իսկ մեղադրյալը Հրանտ Գրիգորյանն է,որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 18-12-2021թ-ին ժամը 02-00-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Բյուրական գյուղի 3-րդ փողոցի 89-րդ հասցեում գտնվող Նարեկ Հովասեփյանին պատկանող բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 2441260 ՀՀ դրամ արժողության ապրանքներ:Ի դեպ այս առանձնատուն առաջին անգամ չէին մտել: Իսկ գործը կքննի Արագածոտնի մարզի դատավոր Սուրեն Մնոյանը:

Գրել էինք, որ 2018 թվականի հունիսի 28-ին գողություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչև հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը և այնտեղից կատարել գողություն:

Գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար դաշույններ, սրեր, սիգարներ և այլ իրեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով:

Նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Այս գործը կասցվեց: Ըստ էության ենթադրյալ հանցագործները հասկանալով, որ մնում են անպատիժ, կրկին գործի անցան: