Շարունակում եմ պնդել, որ մենք մոտ ապագայում, հնարավոր է’ 2021-ի առաջին կեսին, հայտնվելու ենք տարածաշրջանային նոր պատերազմի թատերաբեմում։

Շարունակում եմ պնդել, որ Իրանի դեմ լինելու է ռազմական ագրեսիա, և դա կիրականացվի Ադրբեջանի և Թուրքիայի ձեռամբ’ Արցախի գրավյալ տարածքից’ Ջրականից (Ջաբրայիլ):

Pooya Hosseini-ն մեջբերում է Իրանի Հեղափոխության Պահապանների Կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Հաջիզադեի խոսքերը.

«Մենք տարածաշրջանի որոշ երկրներին եղբայրաբար խորհուրդ ենք տալիս, որ եթե պատերազմ սկսվի, մեզ համար ԱՄՆ-ի բազան ոչնչով չի տարբերվի այդ բազաներին տարածք տրամադրող երկրից»:

Կարևոր է իմանալ, որ ամերիկյան ռազմաբազաներ կան Թուրքիայի տարածքում, իսկ Ադրբեջանը իր տարածքը տրամադրել է Իսրայելին` ռազմաավիացիոն թռիչքների համար։

 

Շարունակում եմ պնդել, որ Հայաստանը (նաև Արցախը) օր առաջ պետք է մոբիլիզացվեն և պատրաստվեն նոր, ավելի մեծ պատերազմի, որի ժամանակ մեր երկիր կներթափանցեն ահաբեկիչները, ադրբեջանական զորքը կփորձի իր համար բուֆերային գոտու անվան տակ գրավել Սյունիքի մարզը։

Մեզ համար վտանգի հետ ստեղծվելու է հնարավորություն` շտկելու 2020-ի կորուստները։

Բայց դրա համար միավորվել և զինվել է պետք։

Հարգելի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ, զգաստացեք։

Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան էջից։