Հաղորդավար , լրագրող Նաիրի Հոխիկյանը անդրադարձել է ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանի մոտ գտնվող բնակավայրերի խնդրին.

«Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրը ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանից հեռու է եղել առնվազն 1կմ: Դա են վկայում նաև 1961թ. հրատարակված պաշտոնական ատլասի քարտեզները՝ հաստատված ԽՍՀՄ ամենաբարձր մակարդակով:Քարտեզում հստակ երևում է, որ Գորիս-Կապան ճանապարհից մինչև սահման առնվազն 1 կմ հեռավորություն կա: Քարտեզի մասշտաբը 1:1.000.000 է:

Շուռնուխի 11 տները կառուցված են անմիջապես ճանապարհի կողքին , հետևաբար ամբողջությամբ մտնում են ՀՀ տարածքի մեջ: Եթե ուշադիր նայենք , կնկատենք նաև , որ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանի ՍՍՀ տարածքով չի անցնում:Ատլասը տրամադրելու համար շնորհակալ եմ Gayane Muqoyan-ին: Այս ապացույցը ևս ուղարկեցի Շուռնուխի գյուղապետին և Սյունիքի ղեկավարությանը՝ թշ նամու սեղանին դնելու և առայժմ բանակցային ճանապարհով մեր տարածքները պահելու համար:
Այս փաստական ապացույցները շարունակում եմ համառորեն ներկայացնել նաև ՀՀ կառավարությանը:

Եթե վերջապես մեկին սա պետք է , պատրաստ եմ ձեզ հետ ևս կիսվել: Ադրբեջանի հետ Մոսկվայում բանակցելիս հաստատ պետք կգա: Եթե ես պաշտոնապես ներկայացնեի ՀՀ-ն ու հայկական ազգային, պետական շահերը, ինձ միանշանակ պետք կգար յուրաքանչյուր նման փաստ:» , – գրել է Հոխիկյանը։